Title: Payment Gateway for ACBA BANK
Author: HK Digital Agency LLC
Published: <strong>26 maio, 2020</strong>
Last modified: 17 abril, 2022

---

Pesquisar plugins

![](https://ps.w.org/wc-hkdigital-acba-gateway/assets/banner-772x250.jpg?rev=2518635)

Este plugin **não foi testado com os 3 lançamentos principais mais recentes do WordPress**.
Ele pode não ser mais mantido ou suportado e pode ter problemas de compatibilidade
quando usado com versões mais recentes do WordPress.

![](https://ps.w.org/wc-hkdigital-acba-gateway/assets/icon-128x128.png?rev=2518635)

# Payment Gateway for ACBA BANK

 Por [HK Digital Agency LLC](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Baixar](https://downloads.wordpress.org/plugin/wc-hkdigital-acba-gateway.zip)

 * [Detalhes](https://br.wordpress.org/plugins/wc-hkdigital-acba-gateway/#description)
 * [Avaliações](https://br.wordpress.org/plugins/wc-hkdigital-acba-gateway/#reviews)
 * [Desenvolvimento](https://br.wordpress.org/plugins/wc-hkdigital-acba-gateway/#developers)

 [Suporte](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/)

## Descrição

Payment Gateway for ACBA BANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը 
ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգը։

### Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես
նաև ԱԿԲԱ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել
ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 318888 /8487/
 Էլ-հասցե՝ acba@acba.am։

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
 Հավելվածն ունի հնարավորություն`
ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում
անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել
033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է ԱԿԲԱ
ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման
միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարների
ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով
հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն 
իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգի կողմից 
տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ
պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
 – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված
WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի
հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված 
լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն
խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում 
և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում
է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման
վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն
կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ
է կապ հաստատել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ
կերպով թարմացման հնարավորություն*

### Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-ACBA-BANK.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված 
    տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
 2․Սեղմել «Ավելացնել
նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-ACBA-BANK.
zip.zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ 
կողմից տրամադրված տեղեկատվությունը։

### Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ 
եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
 ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ
ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման
իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության
կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
 – այլ հավելվածների,հավելումների,
հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար – WordPress
հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից
առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման
համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

## Perguntas frequentes

### Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին
ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ` 010 318888 /8487/ հեռախոսահամարով,
կամ acba@acba.am էլ․ հասցեի միջոցով։

### Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն
հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, 
վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ:

### Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել
նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան 
բաժնում։

### Կայքը Դոլարով վճար չի ընդունում

Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի 
հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով “Բազմարժույթ” գործոնը ընդունել 
վճարումներ այլ տարադրամներով։

## Avaliações

![](https://secure.gravatar.com/avatar/22e7d906c3a290fc2761e349cbd1db9c0d95402f6f839a60a409d690f0b55eb4?
s=60&d=retro&r=g)

### 󠀁[Վերջապես նորմալ աշխատող պլագին](https://wordpress.org/support/topic/%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b6%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b2-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%a3%d5%ab%d5%b6/)󠁿

 [davitvardanov](https://profiles.wordpress.org/davitvardanov/) 19 junho, 2020

Շնորհակալություն պլագինի համար: Շատ երկար էի փնտրում հայկական բանկերի հետ աշխատող
նորմալ պլագին ու որ ամենակարևորը սպասարկում ունենա: Բոլորին խորհուրդ եմ տալիս 🙂
Ի դեպ շատ ֆրենդլի ժողովուրդ են ստեղծողները:

![](https://secure.gravatar.com/avatar/5eb568db0d9703663e592644047524cece0841479b5cbd6bc8e480248d594434?
s=60&d=retro&r=g)

### 󠀁[Great Plugin!](https://wordpress.org/support/topic/great-plugin-26657/)󠁿

 [devmode](https://profiles.wordpress.org/devmode/) 18 junho, 2020

It's a great plugin with clean code and with great support! Highly recommended!

 [ Leia todas as 2 avaliações ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/)

## Colaboradores e desenvolvedores

“Payment Gateway for ACBA BANK” é um programa de código aberto. As seguintes pessoas
contribuíram para este plugin.

Colaboradores

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Traduzir o “Payment Gateway for ACBA BANK” para seu idioma.](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/wc-hkdigital-acba-gateway)

### Interessado no desenvolvimento?

[Navegue pelo código](https://plugins.trac.wordpress.org/browser/wc-hkdigital-acba-gateway/),
consulte o [repositório SVN](https://plugins.svn.wordpress.org/wc-hkdigital-acba-gateway/)
ou assine o [registro de desenvolvimento](https://plugins.trac.wordpress.org/log/wc-hkdigital-acba-gateway/)
por [RSS](https://plugins.trac.wordpress.org/log/wc-hkdigital-acba-gateway/?limit=100&mode=stop_on_copy&format=rss).

## Registro de alterações

#### 1.0.0

 * Հավելվածի թողարկում

#### 1.0.3

 * readme նկարագրության թարմացում
 * Պատկերասրահի ավելացում
 * WordPress 5․4․2 տարբերակի թեստավորում

#### 1.0.8

 * Binding հնարավորության ավելացում
 * Կառավարման վահանակի արդիականացում
 * WordPress 5․7․1 տարբերակի թեստավորում

#### 1.0.9

 * Refund հնարավորության ավելացում
 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.1.0

 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.1.1

 * Կառավարման վահանակի արդիականացում
 * Վճարում հաստատումով գործառույթի ավելացում
 * woocommerce subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում

#### 1.1.2

 * Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում

#### 1.1.3

 * Կառավարման վահանակի արդիականացում

#### 1.1.4

 * IPay 3DS2 անցման արդիականցում

#### 1.1.5

 * Թեստավորում և արդիկանացում

## Meta

 *  Versão **1.1.5**
 *  Última atualização **5 anos atrás**
 *  Instalações ativas **40+**
 *  Versão do WordPress ** 4.8 ou superior **
 *  Testado até **5.9.20**
 *  Versão do PHP ** 5.6 ou superior **
 *  Idioma
 * [English (US)](https://wordpress.org/plugins/wc-hkdigital-acba-gateway/)
 * Tag
 * [payment system](https://br.wordpress.org/plugins/tags/payment-system/)
 *  [Visualização avançada](https://br.wordpress.org/plugins/wc-hkdigital-acba-gateway/advanced/)

## Classificações

 5 de 5 estrelas.

 *  [  2 avaliações com 5 estrelas     ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/?filter=5)
 *  [  0 avaliação com 4 estrela     ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/?filter=4)
 *  [  0 avaliação com 3 estrela     ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/?filter=3)
 *  [  0 avaliação com 2 estrela     ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/?filter=2)
 *  [  0 avaliação com 1 estrela     ](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/?filter=1)

[Sua avaliação](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/#new-post)

[Ver todas avaliações](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/reviews/)

## Colaboradores

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

## Suporte

Tem algo a dizer? Precisa de ajuda?

 [Ver fórum de suporte](https://wordpress.org/support/plugin/wc-hkdigital-acba-gateway/)

## Doar

Gostaria de contribuir para o desenvolvimento deste plugin?

 [ Doe para este plugin ](https://hkdigital.am/)